Եզակի ֆենոմենը հեռարձակել է ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA):
Հոկտեմբերի 14-ին Երկրի բնակիչները հետևել են հազվագյուտ երևույթի՝ Արևի օղակաձև խավարման: Դա տեղի է ունենում, երբ Երկրի արբանյակն ամբողջությամբ չի փակում Արեգակը:
Եզակի ֆենոմենը հեռարձակել է ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA):

Արեգակի հաջորդ օղակաձև խավարումը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ հրե օղակը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսից, Չիլիի հարավային մասերից և Արգենտինայից։
