Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում. Պուտին

Հունիսի 4-ից հակահարձակումը շարունակվում է: Առայժմ ոչ մի արդյունք չկա, կան միայն հսկայական կորուստներ:

Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում հակահարձակման փորձերում, դրանք ութ անգամ գերազանցում են ռուսականին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «China Media Corporation»-ին տված հարցազրույցում։

«Հունիսի 4-ից հակահարձակումը շարունակվում է: Առայժմ ոչ մի արդյունք չկա, կան միայն հսկայական կորուստներ: Դրանք պարզապես հսկայական են՝ մոտավորապես մեկին ութ հարաբերակցությամբ»,- ասել է Պուտինը։ Նախկինում Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է, թեև Կիևը ռազմաճակատի առանձին հատվածներում նոր ակտիվ հարձակողական գործողություններ էր նախապատրաստում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print