ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական ​​պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, ներառյալ Ղարաբաղ՝ կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների իրավիճակի վրա։

Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական ​​պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Այցի ավարտին հայտարարություն կհրապարակվի։ Այս մասին տեղեկանում ենք Հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print