Իրանի համար կարեւոր են Կովկասի խաղաղությունն ու կայունությունը։
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է օրերս մամուլում այն հրապարակումը՝ թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է օրենսդիրներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին առաջիկա շաբաթներին։
«Այդ հարցին պետք է պատասխանեն ադրբեջանցի գոծընկերները, բայց Իրանի համար կարեւոր են Կովկասի խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է IRNA-ն։
Պարբերականի աղբյուրները հավաստիացնում են, որ հոկտեմբերի 3-ի հեռախոսազրույցում օրենսդիրները պահանջել էին Բլինքենից հնարավոր միջոցներ ձեռնարկել Ալիեւի դեմ։
Բլինքենը պատասխանել է, որ պետդեպարտամենտը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորություններ է փնտրում։ Նա ավելացրել էր, որ ԱՄՆ-ն տեսնում է Հայաստանի հարավ Ադրբեջանի ներխուժման հնարավորություն առաջիկա շաբաթներին։ Բայց Բլինքենը վստահություն է հայտնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կշարունակեն դիվանագիտական բանակցությունները։ Պետդեպարտամենտն իր հայտարարությունում հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը, բայց ընդգծել է գերատեսչության կողմնակցությունը «Հայաստանի իննքիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ տեղեկությունը ճիշտ չէ, եւ որ այն «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։