Պուտինը և Ռայիսին քննարկել են Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները

Իրանի և Ռուսաստանի նախագահների այսօրվա հեռախոսազրույցում Ռաիսին նախազգուշացրել է սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակման մասին։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գազայում տիրող իրավիճակն ու Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները․ այս մասին հաղորդել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջամշիդին. 

«Իրանի և Ռուսաստանի նախագահների այսօրվա հեռախոսազրույցում Ռաիսին նախազգուշացրել է սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակման մասին: Նա երկարատև և լայնածավալ պատերազմի պատճառ է համարում պաշարման շարունակությունը, կանանց և երեխաների սպանությունը, Գազայի հատվածի վրա ցամաքային հարձակումը և իր օրինական կառավարության վրա հարձակումը: Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print