Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Փաստաբանն ասաց, որ հասկանալի պատճառներով՝ չեն ստացել որոշումը, սակայն գործը փաստացի կարճված է, պաշտպանության կողմին հասած տեղեկությունների համաձայն՝ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում որպես վկա:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանին մեղադրանք էր առաջադրվել ԱՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար։