Կիբեռհանցավորություն՝ արցախցիներին տրվող աջակցության քողի ներքո

Արցախից բռնի տեղահանվածների աջակցության քողի տակ լայն տարածում է գտել բարեգործական հիմնադրամների անվան ներքո քողարկված հանցավոր նոր մեխանիզմ, որը ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, ինչի արդյունքում հանցագործները հասանելիություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից։

«Նշված հանցավոր մեխանիզմը տարածված է սոցիալական ցանցերում եւ առավել հաճախ գովազդի տեսքով հանդիպում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ առաջարկվում է անցնել գովազդում նշված հղումով եւ լրացնել բանկային քարտի տվյալները, ներառյալ բանկային քարտի հակառակ կողմում առկա CVV կոդը։ Հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ սոցիալական ցանցերում լինել առավե զգոն, խուսափել կեղծ բարեգործական հիմնադրամներից առաջարկվող ֆինանսական աջակցություններից, հատկապես երբ հիշյալ իբր աջակցությունը ենթադրում է նաեւ բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում»,- նշել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ավագ օպերլիազոր Վաղինակ Մինասյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print