Հորդանանն ու Եգիպտոսը չեն ընդունի պաղեստինցիներին. Հորդանանի թագավոր

Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը զգուշացրել է, որ  Մերձավոր Արևելքում սարսափելի իրավիճակի կստեղծվի, եթե Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը տարածվի այլ երկրներում:

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը հայտարարել է, որ ո՛չ իր երկիրը, ո՛չ էլ Եգիպտոսը չեն ընդունի պաղեստինցի փախստականներին՝ դա համարելով «կարմիր գիծ»։ Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:

Նա ընդգծել է, որ մարդասիրական իրավիճակը պետք է լուծվի Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի ներսում և ոչ դրա սահմաններից դուրս:

«Հորդանանում փախստականներ չեն լինի և Եգիպտոսում փախստականներ չեն լինի»., — հայտարարել է միապետը:

Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը զգուշացրել է, որ  Մերձավոր Արևելքում սարսափելի իրավիճակի կստեղծվի, եթե Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը տարածվի այլ երկրներում:

«Ամբողջ տարածաշրջանն անդունդն ընկնելու եզրին է», — ասել է Աբդալլահը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո:

«Բոլորի ջանքերն անհրաժեշտ են, որպեսզի համոզվենք, որ անդունդում չենք հայտնվի», — ասել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print