Սյունիքի արյունաբանական կայանը տարին մի քանի անգամ մարզի քաղաքներում արյունատվության ակցիաներ է կազմակերպում: Նախաձեռնությանը միացել են նաև ԶՊՄԿ-ի աշխատակիցները` ձեռնարկության 70-ամյակի միջոցառումների շրջանակում: Արյունաբանական կայանի և կոմբինատի համագործակցությունը կատարվում է փուլերով, որոնցից յուրաքանչյուրում արյուն է հանձնում 25 մարդ: Ակցիայի երկրորդ փուլի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
