Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել։
Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցչին։
«Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով ավելի քան 500 զոհ կա»,- հեռուստաալիքին հայտնել է Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հիվանդանոցի շենքն օգտագործվել է նաև որպես ապաստան Գազայի հատվածի հյուսիսից ժամանածների համար։