Վթար-վրաերթի հետևանքով Հովհաննես Հ.-ն և Անժելա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ Անժելա Ս.-ն, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 14-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Սարդարապատ գյուղում՝ «Էլիտ շին» խանութի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Գոռ Մ.-ի վարած ГАЗ 31029 մակնիշի, 55-ամյա Մելսիկ Ս.-ի վարած Toyota Prado մակնիշի և 60-ամյա Հովհաննես Հ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Հովաննես Հ.-ն, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել ճամփեզրով քայլող, Արմավիրի մարզի բնակիչ՝ 62-ամյա Անժելա Ս.-ին: Վթար-վրաերթի հետևանքով Հովհաննես Հ.-ն և Անժելա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ Անժելա Ս.-ն, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: