Սյունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

Մարզպետը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում է կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելու գործընթացում։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) ներկայացուցիչ Կավիտա Բելանիին, ՄԱԿ ՓԳՀ (Ժնև) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լեկլեխքին, Եվրոպայի բյուրոյի և հայաստանյան ներկայացուցչության այլ պատասխանատուների։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում է կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելու գործընթացում։

Լեկլեխքը նշել է, որ գոհունակությամբ է լսում, որ գործակալությունն այդ դժվարին հանգամանքներում կարողացել է օգտակար լինել․ «Բայց, իհարկե, դա արեցիք Դուք, ու այդ կազմակերպված ու համատեղ աշխատանքը Ձեր պատասխանատվության և նաև հայ ժողովրդի հյուրընկալության շնորհիվ էր։ Շորհակալություն Ձեզ անձամբ, որովհետեև իմ գործընկերները նկարագրել են Ձեր ջանքերն ու պատմել կառուցողական համագործակցության մասին»։

Ռոբերտ Ղուկասյանը հանդիպման ընթացքում ներկաների հետ քննարկել է տեղահանված անձանց խնդիրների արդյունավետ լուծման ու այդ առումով համագործակցության հարցեր։

Մարզպետը նաև կարևորել է, որ անկախ ներկա նոր մարտահրավերներից, Սյունիքում բնականոն շարունակություն ունենան գործակալության կողմից նախկինում սկսված ու նախանշված ծրագրերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print