Սա կարիերայիս վատագույն պահն է. Նեյմար

Վնասվածքների և վիրահատությունների միջով անցնելը հեշտ չէ, պատկերացրեք երկար ժամանակ ապաքինվել, իսկ հետո չորս ամիս հետո նորից անցնել այդ ամենի միջոց:

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Նեյմարը սոցցանցում գրառում է կատարել ԱԱ-2026-ի ընտրական փուլի՝ Ուրուգվայի հետ խաղում (0:2) ստացած ծանր վնասվածքի մասին։

«Սա շատ տխուր պահ է, իմ կյանքի ամենավատ պահը: Գիտեմ, որ ուժեղ եմ, բայց այս անգամ ընտանիքիս և ընկերներիս աջակցության կարիքը կունենամ։ Վնասվածքների և վիրահատությունների միջով անցնելը հեշտ չէ, պատկերացրեք երկար ժամանակ ապաքինվել, իսկ հետո չորս ամիս հետո նորից անցնել այդ ամենի միջոց:

Ես մեծ հավատ ունեմ… Ես իմ ուժը տալիս եմ Աստծուն, որպեսզի նա դա ինձ վերադարձնի։

Շնորհակալություն աջակցության և բարի խոսքերի համար»,- գրել է Նեյմարը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Նեյմարի մոտ հաստատվել է նախորդ խաչաձև կապանների վնասվածքի կրկնությունը և ծնկի մենիսկի պատռվածք, նա կենթարկվի վիրահատության, ապա բուժման կուրս կանցնի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print