Կոչ ենք անում չդիտարկել ՀՀ-ից արտագաղթելու տարբերակը. Վարչապետը՝ արցախցիներին

Չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված, գուցե նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու, և ես հույս ունեմ, որ շատ հստակ ենք մենք այդ ուղերձը տալիս։

Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել ՀՀ-ից: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 19-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված, գուցե նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու, և ես հույս ունեմ, որ շատ հստակ ենք մենք այդ ուղերձը տալիս, և նաև կոչ եմ անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որպես առաջնային պլան, ունենալ ՀՀ-ում մնալը: Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար այն դեպքում, երբ դե ֆակտո կա՛մ ցանկություն, կա՛մ հնարավորություն չի լինի վերադառնալ ԼՂ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում: Եվ ես կոչ եմ անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին՝ ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արդեն ավելի քան 100 միլիոն դոլարի հատկացում է արել ՀՀ Կառավարությունը, տարբեր ծրագրեր է մշակել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար:

«Մեր բոլորի քաղաքական և հստակ ուղերձը պիտի լինի այն, որ մենք չենք ուզում և կոչ ենք անում չդիտարկել ՀՀ-ից արտագաղթելու, ՀՀ-ից հեռանալու տարբերակը»,- նշեց վարչապետը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print