Հիմնավորման համաձայն՝ «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է ֆինանսավորման համաձայնագիր: Ծրագրի արժեքը կազմում է 7.4 մլն ԱՄՆ դոլար։
Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման, ուռուցքաբանական ծառայությունների համար հերթագրման մեխանիզմի չկիրառման արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների կատարմամբ, պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով սպասարկվող ծրագրերի շրջանակում դեպքերի թվաքանակի աճով, անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնմամբ, ինչպես նաև անհրաժեշտ դեղերի անձեռնմխելի պաշարների ապահովմամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ օգոստոսի 31-ի դրությամբ անպտղությամբ տառապող 2179 շահառուներ դիմել են անպտղության հաղթահարման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունից օգտվելու համար, իսկ մինչև 2023 թ. տարեվերջ կանխատեսվում են ևս 500 շահառուների ներգրավում:
2023 թ. պետական բյուջեով նշված ծառայությունների համար նախատեսվել է 917,9 մլն դրամ: Փաստացի ծառայություններ են մատուցվել թվով 2179 շահառուի, որից արտամարմնային բեղմնավորման դեպքերի թվաքանակը կազմել է 802: Թվով 370 շահառուի մատուցվել են սերմնավորման, իսկ թվով 1034 շահառուի՝ միայն պատճառագիտական հետազոտության ծառայություններ: Ըստ 2023 թ. ցուցանիշների՝ նշված 1034 շահառուներից 708-ին կմատուցվի արտամարմնային բեղմնավորման, իսկ թվով 326 շահառուի՝ սերմնավորման ծառայություն։ Մինչև տարեվերջ կանխատեսվում է արտամարմնային բեղմնավորման ծառայությունների տրամադրում ևս 200 նոր շահառուների: Եվս 102 շահառու արդեն իսկ ստացել են արտամարմնային բեղմնավորման հրամաններ, սակայն դեռևս չեն ստացել ծառայություն։
Որոշմամբ նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից ավելացնել «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը հատկացված միջոցները 500 մլն դրամով: Լրացուցիչ ֆինանսական միջոցները անհրաժեշտ են շահառուների անպտղության հաղթահարման նպատակով:
Հանրապետության տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար բուժհաստատությունների հետ կնքված պայմանագրային գումարների գերակատարումները պայմանավորված են անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման, որոշ ծրագրերի շրջանակներում մատուցվող ծառայությունների նկատմամբ պայմանագրային գումարի չսահմանափակման, ինչպես նաև բուժօգնության կազմակերպման առանց հերթագրման սկզբունքի կիրառման, ԼՂ-ի դեմ իրականացված ռազմական գործողության և Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի արդյունքում ՀՀ տեղափոխված դիակների գենետիկական փորձաքննության իրականացման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է նաև առողջապահական կազմակերպություններին դրամաշնորհային կարգով հատկացնել գումար` Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի առողջապահական կազմակերպություններին դեղերի երկամսյա պաշարների ապահովման հարցում:
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Վայոց ձորի նոր մարզային հիվանդանոցի և Թալինի բժշկական կենտրոնի նոր շենքերի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո ապահովել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և բժշկական կահույքով: Այն հնարավորություն կստեղծի Վայոց ձորի մարզի և Թալինի տարածաշրջանի բնակիչների համար ապահովել բարձրորակ հասանելի և մատչելի բժշկական ծառայությունների մատուցում: Հիմնավորման համաձայն՝ «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է ֆինանսավորման համաձայնագիր: Ծրագրի արժեքը կազմում է 7.4 մլն ԱՄՆ դոլար։ Ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Վայոց ձորի նոր հիվանդանոցի շենքի կառուցման շինարարական աշխատանքները։ Հնգամյա ծրագրի շրջանակում նախատեսված է առնվազն հիսուն բժշկական կազմակերպությունների կառուցում և վերակառուցում: