Ռուսական հեռուստաընկերությունները խախտումներ են թույլ տվել

Համապատասխան քայլեր կձեռնարկվեն։

Ռուսական պետական հեռուստընակերությունների կողմից թույլ տված խախտումները մեր ուշադրության կենտրոնում են։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք այդ հեռուստաընկերությունների փակվելու հարցը քննարկվո՞ւմ է։

«Համաձայնագրի բոլոր կետերին շատ լավ ծանոթ ենք, և համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Բոլոր թեմաներն էլ քննարկվում է, կա համաձայնագիր, որը նախատեսում է համապատասխան քայլեր, եթե լինում են խախտումներ, մենք կօգտվենք այդ քայլերից»,- ասաց նա։

Նախարարը չմեկնաբանեց, թե ռուսական հեռուստաընկերությունները սպառնո՞ւմ են Հայաստանի անվտանգությանը, թե՝ ոչ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print