ՆԳՆ ոստիկանության պետն ու ՈԶ հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

Արամ Հովհաննիսյանը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ։

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են Սյունիքի մարզ։

Նրանք եղել են Սյունիքի մարզի սահմանային այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։

Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։

Այցի շրջանակներում հանդիպում է եղել նաև ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում, որին ներկա էր նաև օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանը:

Քննարկվել են անցած 9 ամիսների ընթացքում մարզում օպերատիվ գործունեության, ինչպես նաև օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։

Արամ Հովհաննիսյանը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ։

Կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության պետն անդրադարձել է առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների հաշվառումով:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն առնչվող այլ հարցեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print