ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում ծնվել է 72 երեխա

Առողջության պահպանման առաջնային օղակներում կցագրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 38 102 անձ:

ԼՂ-ում պայթյունի և ռազմական գործողությունների հետևանքով 167 անձ դեռևս շարունակում են իրենց ստացիոնար բուժումը, 26-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր: Վերջին շաբաթվա ընթացքում առողջացումով դուրս է գրվել 80 բուժառու, 19 բուժառու շարունակում է բուժումը արտերկրում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընտանիքներում 72 երեխա է ծնվել, որից 37-ը՝ Երևանում, 35-ը մարզերում:

Սյունիքում սեպտեմբերի 24-ից մինչ հոկտեմբերի 12-ը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ութ երեխա է ծնվել:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ առողջության պահպանման առաջնային օղակներում կցագրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 38 102 անձ: Բացի անհատական միջոցով գրանցումներից՝ գործընթացն իրականացվում է նաև մոբիլ թիմերի միջոցով: Նրանց միջոցով արդեն իսկ գրանցվել է 2500 ԼՂ-ից բռնի տեղահանված, 588-ը երեխաներ են, 25-ը՝ հղիներ:

Առողջապահության ինստիտուտի բազայի վրա գործում է բուժաշխատողների տեղեկատվական ծառայություն, որն ստացել է շուրջ 1800 հեռախոսազանգ: Գրանցվել է 594 բուժաշխատող, որից 250-ը ավագ բուժաշխատողներ են: 300 բուժաշխատող անցնում են վերապատրաստման և կատարելագործման դասընթացներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print