«3+3» ձևաչափով հանդիպում կանցկացվի

Հայաստանը ևս համաձայնել է մասնակցել հանդիպմանը։

Առաջիկայում Իրանում «3+3» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպում կանցկացվի։ Այս մասին հինգշաբթի Trend-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

Նշվում է, որ Հայաստանը ևս համաձայնել է մասնակցել հանդիպմանը։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Կովկասում գործընթացները կարող են լուծվել տարածաշրջանի տեղական դերակատարների և հարևանների մասնակցությամբ` ընդգծելով, որ «3+3» ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print