Գուտերեշը զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երկշաբաթյա մարդասիրական զինադադարի կոչ է արել պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին: Այս մասին հայտնում է РИА Новости–ն: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը սուզանավերի խումբ է տեղակայել Միջերկրական ծովում՝ Իրանին և «Հըզբոլլահին» զսպելու համար:  

Տեղեկատվության համաձայն՝ պաղեստինաիսրայելական պատերազմի առաջին իսկ օրվանից Իրանին ու «Հըզբոլլահին» զսպելու ջանքերի շրջանակում Միջերկրական ծովում տեղակայվել են ոչ միայն ամերիկյան ավիակիրներ, այլև 7-րդ սուզանավային նավատորմը։ 

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ն ի վիճակի է հարվածել Իսրայելին ոչ միայն ցամաքով և օդից, այլ նաև ծովում։ Իսլամական ​​խմբավորումն ունի անօդաչու ստորջրյա մեքենաներ, որոնք ունակ են վնասել Թել Ավիվի ծովային հաղորդակցությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print