Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել այս հաղորդագրությունները:
Իսրայելը որոշել է Թուրքիայից հետ կանչել իր բոլոր դիվանագետներին, այդ թվում՝ դեսպանին, անվտանգության նկատառումներից ելնելով։ Թուրքական NTV հեռուստաընկերությունը և այլ լրատվամիջոցներ հայտնում են, որ Անկարայում Իսրայելի դեսպան Իրիտ Լիլիանն իսրայելցի այլ դիվանագետների հետ միասին արդեն լքել է Թուրքիան:
Reuters–ի հաղորդմամբ՝ Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել այս հաղորդագրությունները:
Այս շաբաթվա սկզբին Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը Թուրքիայի իր քաղաքացիներին կոչ էր արել անհապաղ լքել երկիրը: Ի պատասխան այս նախազգուշացման՝ իսրայելական ավիաընկերությունները չորեքշաբթի ուշ երեկոյան թռիչքներ են կազմակերպել Ստամբուլից՝ Թուրքիայից հեռանալ ցանկացող իսրայելցիների համար։