Արցախի ԱԺ նախագահը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ

Որդին՝ Արմենը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ կապի ընթացքում հայրը հավաստիացրել է, որ լավ է։

Բաքվում գերության մեջ պահվող ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն արդեն 2 անգամ կապ է հաստատել Երևանում գտնվող ընտանիքի հետ, նաև հասցրել է շնորհավորել թոռան ծննդյան տարեդարձը։

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում նշել են նրա ընտանիքի անդամները։

Որդին՝ Արմենը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ կապի ընթացքում հայրը հավաստիացրել է, որ լավ է։ Իսկ օրեր առաջ ՄԻԵԴ֊ում ՀՀ ներկայացուցչի միջոցով լուսանկարներ ու բժշկական տվյալներ են փոխանցել ընտանիքին։

Արմենը նաև տեղեկացրել է, որ ընտանիքը չի կորցնում Դավիթ Իշխանյանի վերադարձի մասով լավատեսությունը։

Նշենք, որ Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ, հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտից ապօրինի ձերբակալվել ու Բաքու է տեղափոխվել նաև Դավիթ Իշխանյանը, ով ԱԺ նախագահի պաշտոնը ստաձնել էր 2023 թվականի օգոստոսի 7-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print