Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հոկտեմբերի 19-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Պարզվել է, որ վերջինս Նոր Հաճն քաղաքի 31-ամյա բնակիչ Գևորգ Բ.-ն է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածը «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: 

Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ «որովայնի առաջային պատի, կտրած-ծակած բութ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մի քաղաքացի: Պարզվել է, որ վիրավորը, որն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, Նոր Հաճնի 32-ամյա բնակիչ Նարեկ Ա.-ն է:

Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են, որ Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցում նշված անձանց և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Հայկ Մ.-ն իր մոտ եղած դանակով մի քանի հարված է հասցրել տուժածներին: 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print