Լարված իրավիճակ է տիրում ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության մոտ։
ՀՀ-ում ԼՂ ներակայցուցչության մոտ լարված իրավիճակ է։ ԼՂ-ից տեղահանվածները բողոքի ցույց են անում. նրանց հանդիպել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը, տեղի է ունեցել կարճ հարցուպատասխան։
Երբ Շահրամանյանը հեռացել է, հավաքվածները փորձել են ներխուժել ԼՂ ներկայացուցչության շենք։ Նրանցից մի քանիսին հաջողվել է մուտք գործել շենք։ Սակայն ոստիկանները պատ են կազմել, այնուհետև փակել դռները՝ թույլ չտալով մարդկանց մուտքը։