Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Բիշքեկում կկայանա հոկտեմբերի 26-ին ՝ առերես ձևաչափով, հայտնել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, փոխանցում է Sputnik Արմենիան:
Կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 և 2045 թվականներն ընկած ժամանակահատվածում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրներն ու առանցքային ուղղությունները:
«Նախատեսվում է քննարկել արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանց իրականացման ժամանակ ԵԱՏՄ երկրներին ֆինանսական աջակցության տրամադրման մասին դրույթը», – ասել է Իյա Մալկինան:
Նրա խոսքով ՝ քննարկվելու է նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ներկա վիճակի և զարգացման հեռանկարների հարցը: