Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով:
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից մեկ ամիս անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շարունակում է աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակը։
«Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով: Մենք տրամադրում ենք նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոխվելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։




