Կապանում ՌԴ հյուպատոսություն հիմնելու ծրագրերը որևէ փոփոխություն չեն կրել. Կլիմով

Այն բացելու հայկական կողմի համաձայնությունը մնում է ուժի մեջ։

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը մնում է ուժի մեջ, չնայած հարաբերությունների իրավիճակին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը:

«Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերը որևէ փոփոխություն չեն կրել։ Այն բացելու հայկական կողմի համաձայնությունը մնում է ուժի մեջ։ Տվյալ հյուպատոսական հիմնարկի աշխատանքը սկսելու կոնկրետ ժամկետների մասին մենք անպայման կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երեւանը հետ է կանչել իր համաձայնությունը հարաբերությունների ներկա իրավիճակի լույսի ներքո։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print