Երկրաշարժ Իրանում, զգացվել է Սյունիքի մարզում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:05-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ՝ Իրանի Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելքում։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ քաղաքներում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print