Մասնակցիների թվում է նաև Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ռոբերտ Կազալին։
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը կմասնակցեն հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային համաժողովին։ Նրանք նշված են համաժողովի բացման մասնակիցների թվում։ Համաժողովը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Մասնակցիների թվում է նաև Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ռոբերտ Կազալին։
Ֆորումի ուշադրության կենտրոնում կլինեն տնտեսական համագործակցության հարցերը։ Գրանցված են մինչև երկու հազար պատվիրակ 60 երկրներից՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, փորձագետներ, լրագրողներ։