Փոխվարչապետն ԱՄՆ ՄԶԳ-ին է ներկայացրել արցախցիների բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

Երկուստեք կարևորվել է առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ երկարաժամկետ աջակցության արդյունավետ գործիքակազմի ներդրումը, մասնավորապես՝ զբաղվածության հասցեական ծրագրերի միջոցով։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ և գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայտինենը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալելոն:

Ինչպես հայտնում են Կառավարությունից, փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար, ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Երկուստեք կարևորվել է առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ երկարաժամկետ աջակցության արդյունավետ գործիքակազմի ներդրումը, մասնավորապես՝ զբաղվածության հասցեական ծրագրերի միջոցով։

Այս համատեքստում ընդգծվել է մասնավոր հատվածի հետ ակտիվ փոխգործակցության ապահովման կարևորությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էրին ՄակՔին վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքներին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցության օրակարգային այլ հարցերի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print