Թեհրանում տեղի կունենա «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդատվական հարթակի «3+3» ԱԳ նախարարական հանդիպմանը․ հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Իրանական IRNA պետական գործակալության փոխանցմամբ՝ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները մտադիր են քննարկել Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները, ինչպես նաև անվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Ըստ գործակալության՝ օրակարգի հիմնական կետն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները։