Կանադայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

Այցի ընթացքում ՀՀ վարչապետի, նախագահի և արտգործնախարարի հետ կքննարկվի Կանադայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։

Կանադայի ԱԳՆ–ն հայտնել է, որ երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին աշխատանքային այցով Հայաստան կայցել հոկտեմբերի 25-27-ը՝ «խորացնելու Կանադա-Հայաստան երկկողմ կապերը»։ 

«Երևանում գտնվող նախարար Ջոլին կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետի և հանրապետության նախագահի հետ, կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։ Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, որը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը: Նախարար Ջոլին կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց հրատապ կարիքները լուծելու ուղիները: Նա նաև կայցելի հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու գենոցիդի ժխտման կամ ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ», – ասված է հաղորդագրության մեջ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print