Պապիկյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այսօր ընդունել է Սուրեն Պապիկյանին, Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունն էլ X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որում նշված է.
«Այսօր Սեբաստիեն Լըկորնյուն հանդիպում է իր հայ գործընկերոջ՝ Պապիկյանի հետ զենքի ձեռքբերումը պաշտոնապես ձևակերպելու նպատակով: Դա հնարավորություն կտա պաշտպանելու հանրապետության խաղաղ բնակչությանը և ապահովելու սահմանների պաշտպանությունը»։