ԱՄՆ պետդեպն արձագանքել է «3+3» ձևաչափավ հանդիպմանը

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «3+3» ձևաչափավ հանդիպմանը, խոսել Հայասատանի և Ադրբեջանի ներգրավվածության մասին:

«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները կամ ով է ընդունում դրանք: Բայց ասվածով հանդերձ, մենք ճանաչում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, բայց չենք համարում այդ երկրներին վստահելի գործընկերներ»,-ասել է Միլլերը:

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի է ունեցել տարածաշրջանային խորհրդատվական հարթակի «3+3» հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print