Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։
Բաքվում այսօր շարունակվելու է Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
70-ամյա արցախցին հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքը:
Տարեց տղամարդու հարազատները ևս պնդում են, որ ինքը սովորական վարորդ է եղել, ոչ մի ռազմական գործողության այդ ընթացքում չի մասնակցել, զինվորական պաշտոն չի զբաղեցրել, պետական մեղադրանքում էլ նկարագրվող իրադարձություններին որևէ կերպ չի մասնակցել։
Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքուն հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։
Առայժմ պարզ չէ, թե դատախազը քանի տարվա ազատազրկում կպահանջի տարեց տղամարդու համար։