Առաջին. աջակցություն հայոց բանակին այն վերափոխելու գործում:
Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն, գոհունակություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ պաշտպանական համագործակցության երեք ուղղություններում առաջընթաց արձանագրելու կապակցությամբ:
«Առաջին. աջակցություն հայոց բանակին այն վերափոխելու գործում.
- 2023 թվականի հունվարին պաշտպանական առաքելության բացում.
- Ֆրանսիացի սպայի գործուղում՝ որպես ՀՀ ՊՆ-ում ռազմական խորհրդատու.
- Բազմաթիվ այցեր և աշխատանքային հանդիպումներ:
Երկրորդ. ուսուցում.
- Համագործակցություն սպաների և ենթասպաների վերապատրաստման դպրոցների հետ.
- Ուսուցում գործառնական ուսուցման ստորաբաժանումներում, մասնավորապես Լեռնային մարտերի և ճշգրիտ հրաձգության ոլորտում:
Երրորդ. ցամաքային հակաօդային պաշտպանության ուժեղացում.
- Երեք GM200 ռադարների ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության մտադրության մասին հուշագրի ստորագրում.
- Mistral հրթիռային համալիր ձեռք բերելու մտադրության հուշագրի ստորագրում.
- Հայաստանի ցամաքային և հակաօդային պաշտպանության առաջիկա աուդիտ»,- նշել է ֆրանսիացի նախարարը։