Վայոց ձորի մի շարք համայնքներում մեկ օրից ավել գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ընկերության 2023թ. կապիտալ նորոգման պլանով նախատեսված Ջերմուկ-Վայք Dպ-300մմ մայրուղային գազատարի փականային հանգույցի նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 26-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա բնակավայրերի, Ջերմուկ քաղաքի, Գնդևազ բնակավայրի, Վայք քաղաքի, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի, նշված շրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print