Կարմիր Խաչն այցելել է ԼՂ նախկին նախագահներին

Հանդիպումների ժամանակ հնարավորություն է տրվել բոլորին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ։

ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախկին նախարարին Դավիթ Բաբայանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Տեսակցությունները անցել են ըստ մեր ստանդարտ ընթացակարգերի, և հանդիպումների ժամանակ նաև հնարավորություն է տրվել բոլորին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Միևնույն ժամանակ, հոկտեմբերին մեր կազմակերպության ներկայացուցիչները տեսակցել են նաև մյուս պահվող անձնանց, որոնց ձերբակալումը Ադրբեջանի իշխանությունը հաստատել է ԿԽՄԿ-ին։ Նույն ընթացակարգերով կազմակերպության ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել այլ պահվողների հետ և հնարավորություն տվել կապ հաստատել հարազատների հետ»,- հայտնել է Ամատունին։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print