Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում համագործակցության հեռանկարների շուրջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական ոլորտում»։

Այս կապակցությամբ կողմերը գոհունակություն են հայտնել անցած ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժությունների կապակցությամբ։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում համագործակցության հեռանկարների շուրջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print