Ինչով է զբաղվում Արցախի նախկին պետնախարարը

Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանում զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ, հայտնում է news.am-ը։

Գուրգեն Ներսիսյանը նախքան պետնախարարի պաշտոնում նշանակվելը Արցախի Գլխավոր դատախազն էր։ Նրա լիազորություններն այս տարվա փետրվարի 24-ին վաղաժամկետ դադարեցվել էին  եւ օրեր անց այդ պաշտոնում նշանակվել էր Գուրգեն Ներսիսյանը։ Այս տարվա օգոստոսի 31-ին Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից եւ պետական նախարար էր նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print