ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը Գուտերեշին կոչ է արել հրաժարական տալ. Euronews

Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենը հայտարարել է, որ հրաժարվում է շարունակել հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վատթարացման լույսի ներքո։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռացել է իրականությունից, և կոչ է արել նրան հրաժարական տալ, գրում է Euronews-ը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որն ըմբռնումով է մոտենում երեխաների, կանանց և ծերերի զանգվածային սպանությունների քարոզարշավին, չի կարող ղեկավարել ՄԱԿ-ը: Ես կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ»,- ասել է Գիլադ Էրդանը:

Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենը հայտարարել է, որ հրաժարվում է շարունակել հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վատթարացման լույսի ներքո։

Իսրայելի քննադատությունը հնչել է, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ բաց բանավեճի ժամանակ Գուտերեշն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը «… տեղի չի ունեցել վակուումում, այլ օկուպացիայի, բնակավայրերի կառուցման, տնտեսական շրջափակման, տների ավերման հետևանք է, և դրա պատճառով էլ մարում է հակամարտության արդարացի լուծման հույսը»:

Գլխավոր քարտուղարն իր ելույթում ասել է, որ Պաղեստինի ժողովրդի դժգոհությունները չեն կարող արդարացնել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելում իրականացված «սարսափելի և աննախադեպ ահաբեկչությունները», և պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին։

Առանց ուղղակիորեն ՀԱՄԱՍ-ին մատնանշելու՝ ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ «քաղաքացիներին պաշտպանելը երբեք չի նշանակում նրանց օգտագործել որպես կենդանի վահան»:

Գուտերեշը նաև քննադատել է Իսրայելին՝ առանց նրա անունը տալու՝ ասելով, որ «քաղաքացիներին պաշտպանելը չի ​​նշանակում իրականացնել ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանում դեպի հարավ, որտեղ չկան ապաստան, սնունդ, ջուր, դեղորայք, վառելիք, և հետո շարունակել ռմբակոծել հենց հարավը»։ Նա ընդգծել է, որ «այս սարսափելի հարձակումները չեն կարող արդարացնել պաղեստինյան ժողովրդի հավաքական պատիժը»:

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Մերձավոր Արևելքում «իսկական խաղաղության և կայունության միակ իրատեսական հիմքը» երկու պետությունների գոյության մասին որոշումն է:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ բանաձև չի ընդունել ՀԱՄԱՍ-ի դեմ՝ Իսրայելի պատերազմի հետ կապված։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print