Երեխան կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:
Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք ունենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը մանրամասնեց, որ երեխան ունեցել է առողջական խնդիրներ։
«Երեխան ունեցել է այլ ուղեկցող հիվանդություններ և կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,- հավելեց նա։
Երեխան կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:
«Մեր իմունիզացիոն ծրագիրն այս պահին արդեն թվայնացված է, և՛ մայրիկները, և՛ պոլիկլինիկայի ամբուլատորիայի աշխատակիցները ավտոմատ կարգով տեղեկացված են լինում իրենց առաջիկա պատվաստումների մասին: Հորդորում եմ ճիշտ ժամանակին ստանալ պատվաստումները, որոնք պաշտպանում են մեր երեխաներին»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։