Հայտնաբերվել են դատավորի եղբոր տունը թալանողներն ու գողացված ապրանքների մի մասը

Կասկածյալներն են Երևանի բնակիչ, 32-ամյա Արման Հ․-ն, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Նորայր Կ․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ, ժամանակավորապես Կոտայքի մարզում բնակվող, 34-ամյա Մայիս Գ․-ն։

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պողոսյանի), Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի (վարչության պետ Ռուբեն Դավթյանի), Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների (բաժնի պետ Էդմոն Այվազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի) գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի (վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի) հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողություններ, հայտնաբերվել են հոկտեմբերի 15-ին Կոտայքի մարզում «Նազարյանշին» ՍՊԸ-ի տնօրենի տանից գողություն կատարողները։

Կասկածյալներն են Երևանի բնակիչ, 32-ամյա Արման Հ․-ն, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Նորայր Կ․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ, ժամանակավորապես Կոտայքի մարզում բնակվող, 34-ամյա Մայիս Գ․-ն։

Նշված անձինք կասկածվում են մի քանի անձանց տներից նույնպես գողություններ կատարելու մեջ, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության գեներալներից մեկի և հայտնի ռեստորանային համալիրներից մեկի սեփականատիրոջ տներից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 15-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկից գողություն է կատարվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print