Սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեփփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվել է՝ արցախյան վերջին դեպքերի պատճառով։
Եթե Կառավարությունը գումար է հատկացնում Սնուփ Դոգի համերգի համար, այդ համերգը պետք է լինի բաց։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սա իմ անձնական կարծիքն է։ Ես չգիտեմ՝ կազմակերպիչներին իմ կարծիքն ինչպես կընդունեն։ Եթե այդ համերգը տեղի ունենա, ապա այն պետք է բաց լինի բոլորի համար։ Եթե պետությունը փող է տալիս, ապա այն պետք է բաց լինի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեփփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվել է՝ արցախյան վերջին դեպքերի պատճառով։