Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Կանադան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը

Կանադան լիարժեք աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այդ մասին հոկտեմբերի 25-ին Երևանում հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Կանադան կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց ինքնիշխանությանն ու անկախությանը։

«Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական ձգտումներին և պատրաստ ենք այս ուղղությամբ աշխատանքները խորացնել։

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը»,- ասաց Կանադայի ԱԳ նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print