Ադրբեջանը մտադիր չէ Սյունիք ներխուժել․ Հաջիև

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ փոխարենը իրական շանսեր կան Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման համար։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Político»-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել Սյունիքի վրա։ Նախագիծն, ըստ Հաջիևի, կորցրել է իր գրավչությունը։

«Փոխարենը մենք կարող ենք դա անել Իրանի հետ», – հայտարարել է Հաջիևը։ 

Մեկնաբանելով Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային կապի շուրջ իրենց պահանջները և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները՝ Հաջիևն ասել է. «Իրական շանսեր կան Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման համար։ Մեր օրակարգը վերաբերում էր միայն երկկողմանի ներգրավվածության շրջանակներում տրանսպորտային հանգույցի և կապի հաստատմանը։ Եթե այդպես է, այո, բայց եթե ոչ, ապա լավ: Այն դեռ սեղանին է, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ իրոք հետաքրքրված է դրանով»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print