ԼՂ-ից տեղահանվածերին կտրվի Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ. Նիկոլ Փաշինյան

Ըստ վարչապետի՝ որոշումն ընդունելուց հետո ԼՂ-ից տեղահանվածները նաև հնարավորություն կունենան դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կտրվի Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ:

Այս մասին ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս որոշման նախագիծը մենք բազմիցս քննարկել ենք ամենալայն ֆորմատներով և մեզ համար կարևոր է եղել հանգել այն որոշմանը, որը առավելագույն հնարավորությունը կտա ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանելուն:

Այս որոշման էությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների փախստական լինելու հանգամանքը արձանագրելն է, որպեսզի նաև և՛ տեղական առումով, և միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու իրավունքները ավելի ընդլայնվեն»,- ասել է նա:

Ըստ վարչապետի՝ որոշումն ընդունելուց հետո ԼՂ-ից տեղահանվածները նաև հնարավորություն կունենան դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Մանրամասները տեսանյութում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print