Ժաննա Անդրեասյանն ընդգծեց` այդպիսին է կրթության նոր չափորոշիչը:
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքին, քանի որ հարյուրավոր աղավաղումներ, աղճատումներ և պատմական խեղաթյուրումներ կան:
Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ բարեփոխումների սկսվելուց ի վեր աղմուկը չի դադարում, որոշ դեպքերում՝ ուղղորդված և թիրախավորված:
«Համակերպվել այն աղմուկի հետ, որ կա»,- ասաց նախարարը:
Պատգամավորը մի քանի դիտարկում արեց, որով դասագրքում կասկածի տակ է դրվում պատմական հայրենիքը, որոշ տեղանուններ գրված են թուրքական տերմինաբանությամբ և այլն:
Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ բոլոր դիտարկումները, որոնք կվերաբերեն տեխնիկական և բովանդակային հարցերին, կվերանայվեն, իսկ մնացածը՝ չի սրբագրվելո, քանի որ այդպիսին է կրթության նոր չափորոշիչը: