Արցախցի վարորդների նկատմամբ տուգանք չի կիրառվի. ՆԳՆ նախարար

Հանձնարարել եմ, որ մեկ ամիս արցախցի վարորդների նկատմամբ տուգանք չկիրառվի, միայն՝ նախազգուշացում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՆԳն նախարար Վահե Ղազարյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք, հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ պատճառներ, հնարավոր չէ տուգանված արցախցի վարորդների տուգանքները հանվեն կամ լուծարվեն:

«ԼՂ-ի բնակիչների տրանսպորտային միջոցների վարելու հետ կապված վարչական արձանագրությունների վիճակագրական տվյալներ մենք չունենք, սակայն կուզեմ նշեմ, որ ունենք գույքային և մարմնական վնասվածքներով պատահարների դեպքեր»,- ասել է նա:

Նա նշում է, որ իր կողմից տրվել է հանձնարարական պարեկային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանն, որպեսզի մեկ ամիս լինեն բավականին մեղմ և ոչ մի վարչական արձանագրություններ չկազմեն, միայն և միայն նախազգուշական:

«Սակայն, կուզեի մի քանի փաստեր արձանագրել, կեզծ համարանիշներով, կողային ապակիները թաղանթապատված վարելը ես գտնում եմ, որ ճիշտ չէ»,- ասել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print