ՌԴ ռազմшվարական զսպման ուժերը վարժանքներ են անցկացրել Պուտինի ղեկավարությամբ 

Նշվում է, որ ՌԴ ռազմավարական զսպման ուժերը նպատակ ունեն զսպել ագրեսիան Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների դեմ:

Ռուսաստանի Դաշնության ռազմավարական զսպման ուժերը վարժանքներ են անցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ։

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Պուտինը լսել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցները։ 

Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը վարժանքների ժամանակ իրականացրել են զանգվածային միջուկային հարված՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարվածի: Այս մասին Շոյգուն զեկուցել է Պուտինին:

Վարժանքներին ներգրավվել են «Յարս» շարժական կայանքը, միջուկային սուզանավ և երկու ռազմավարական հրթիռակիր։

Նշվում է, որ ՌԴ ռազմավարական զսպման ուժերը նպատակ ունեն զսպել ագրեսիան Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների դեմ, ինչպես նաև ջախջախել ագրեսորին, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառմամբ։

Վարժանքի ընթացքում տեղի են ունեցել բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներ: «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակվել է Կամչատկայի «Պլեսեցկի» տիեզերակայանից: «Սինևա» բալիստիկ հրթիռն արձակվել է Բարենցի ծովից՝ «Տուլա» ռազմավարական միջուկային հրթիռային սուզանավից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print